ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.12.2019 10:26
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Նոյեմբերի 30-ին ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության ծառայողները, Քարվաճառ քաղաքի վարչական տարածքում գտնվող «Տաք ջուր» կոչվող տեղամասում շրջանառությունն արգելված թմրանյութ պահելու և գործածելու կասկածանքով անձնական խուզարկության են ենթարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ,1994թ.ծնված Ա. Դ.-ն, ում տաբատի գրպանից հայտնաբերվել է կանաչ գույնի չորացված և մանրացված 0.53 գրամ քաշով թմրանյութի նմանվող զանգված:
Ա. Դ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: