ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.11.2019 12:46
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Նոյեմբերի 15-ին ժամը 12:15-ի սահմաններում ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս մայրաքաղաքի Հեքիմյան փողոցում խուզարկության են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1983թ.ծնված Է. Դ.-ին, ում տաբատի գրպանում հայտնաբերվել և առգրավվել է թղթե փաթեթի մեջ 0.31 գրամ քաշով կանաչ գույնի կանեփանման բույսի չորացրած ու մանրացրած զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: