ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.05.2020 11:18
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Մայիսի 27-ին ԱՀ ոստիկանության ծառայողները զննության են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ,1978թ. ծնված Ա. Ա.-ի կողմից Սարոյան փողոցում գտնվող վարձակալված խանութը, որի արդյունքում խանութի ներսում առկա պահարանի առաջի պահոցում հայտնաբերվել է թվով 1 փաթեթ, որի մեջ առկա էր կանաչ գույնի չորացված և մանրացված սպեցիֆիկ հոտով 0.24 գրամ քաշով, կանեփանման բույսի զանգված։
Ա. Ա.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: