Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.04.2024 Արխիվ

06.11.2019 11:13

Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է

Նոյեմբերի 5-ին ոստիկանության ծառայողները զննության են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1978թ.ծնված Ա. Ա.-ի կողմից վարձակալած մայրաքաղաքի Սարոյան փողոցում առկա խանութը, որտեղ դրամարկղի պահարանի ներքևի հատվածից հայտնաբերվել է թվով 1 պլաստմասե տարա, որի մեջ առկա էր 0.84 գրամ թմրանյութի նմանվող զանգված և թվով 5 սպիտակ թղթյա փաթեթ, որոնց մեջ առկա էր 0.35գր., 0.39գր, 0.58գր., 0.54գր., 0.34գր. չորացված և մանրացված թմրանյութին նմանվող զանգվածներ, որոնց ընդհանուր քաշը կազմում է 3.04 գրամ:
Ա. Ա.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

 

 Նոյեմբերի 5-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ Հադրութի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ, նույն օրը, ժամը 11:00-ի սահմաններում, թմրանյութ պահելու կասկածանքով անձնական խուզարկության  են ենթարկել  Հադրութի շրջանի բնակիչ,1976թ.ծնված  Ա. Մ.-ին, ում տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ առկա էր 1 գր. քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված թմրանյութի նմանվող զանգված, իսկ Մեխակավան գյուղում տեղակայված վերջինիս կողմից օգտագործվող կացարանի զննությամբ, սենյակում առկա պահարանի վրա հայտնաբերվել է 0,16 գր. քաշով նույնանման զանգված:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: