ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.06.2020 12:42
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Հունիսի 21-ին ժամը 08:00-ին ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 1 շենքի դիմացի ավտոլվացման կետից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է բերման ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Կ. Գ.-ն, ում տաբատի ձախ գրպանում հայտնաբերվել է մեկ կաթուցիչ, որի մեջ առկա էր չորացրած և մանրացրած կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով, կանեփանման բույսի զանգված։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: