ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.06.2020 12:47
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Հունիսի 18-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը զննության է ենթարկվել մայրաքաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Ա. Շ.-ի տունը, որի տանը կից պահոցում առկա պահարանի վերևի հատվածից հայտնաբերվել է 2 թղթյա փաթեթ՝ համապատասխանաբար 0.97գր. և 0.60գր. քաշով թմրանյութին նմանվող սպեցեֆիկ հոտով չորացված և մանրացված զանգվածի պարունակությամբ:
Ա. Շ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հունիսի 18-ին ժամը 19:40-ին ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից զննության է ենթարկվել Շահումյանի շրջանի բնակիչ, 1975թ.ծնված Ս. Ա.-ն, ում տաբատի գրպանում հայտնաբերվել է թղթի մեջ փաթաթված 2.20 գրամ քաշով չորացված և մանրացված, կանաչ գույնի, սպեցիֆիկ հոտով, կանեփանման բույսի զանգված:
Նշված զանգվածը զննությամբ վերցվել է հետագա ստուգումների համար:
Ս. Ա.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: