ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.12.2019 12:37
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակում է
Դեկտեմբերի 5-ին ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Նոր Մարաղա գյուղում զննության են ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1985թ.ծնված Ա. Հ.-ի կողմից շահագործվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի շարժիչի ծածկի տակ հայտնաբերվել է կանեփ տեսակի բույսի գլխիկների նմանվող ընդհանուր 13,11 գրամ կանաչ գույնի թաց վիճակում գտնվող զանգված, այնուհետև վերջինիս շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ այն ձեռք է բերել Նոր Մարաղա գյուղում գտնվող իր կողմից ցանված և աճեցված կանեփի թփից, որն էլ նույնպես սահմանված կարգով վերցրվել է :
Ա. Հ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: