ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.07.2019 15:03
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ս.թ. հուլիսի 27-ին ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողների կողմից զննության է ենթարկվել Շահումյանի շրջանի բնակիչ,1978թ.ծնված Հ. Կ-ի տնամերձ այգին, որտեղ հայտնաբերվել է վերջինիս կողմից ցանված և մշակված թվով 8 հատ կանեփանման բույս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:
Ս.թ. հուլիսի 28-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի Միջնավանի բաժանմունքի ծառայողները նույն օրը ժամը 17:20-ին Քաշաթաղի շրջանի Աղավնատուն գյուղում զննության են ենթարկել նույն շրջանի բնակիչ,1978թ.ծնված Գ. Կ-ին պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է վերջինիս պատկանող թղթի մեջ փաթեթավորված մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող 1.4 գրամ քաշով չորացված և մանրացված զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։