ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.07.2018 12:02
Թմրամիջոց և կանեփի թփեր
Հուլիսի 20-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում զննության են ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ 1978թ. ծնված Ա. Գ-ի առանձնատունը, որի նկուղային հարկում, մահճակալի տեղաշորի տակ հայտնաբերվել է 0,97 գրամ ընդհանուր քաշով չորացված և մանրացված կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով կանեփանման բույսի զանգվածի պարունակությամբ մեկ փաթեթ, իսկ տան կից բանջարանոցում հայտնաբերվել է թվով 5 հատ կանեփանման բույս: