Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2024 Արխիվ

20.07.2018 17:57

Թափանցիկ ոստիկանություն¸ վստահելի ոստիկան. ԱՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի արդյունքները

Թափանցիկ ոստիկանություն¸ վստահելի ոստիկան. ԱՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի արդյունքները

     Սույն թվականի հուլիսի 20-ին Արցախի հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը ամփոփեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2018թ 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։

      Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ¸ ոստիկանության գնդապետ Նորայր Միրզոյանը։     

2018թ 1-ին կիսամյակի ընթացքում Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է հանցագործության 103 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 117-ի համեմատ. նվազումը կազմել է 14 դեպք  կամ 12 %, որի տեսակարար կշիռը հանրապետությունում բոլոր գծերով գրանցված հանցագործությունների թվում կազմում է 29.3 %  (2017թ. 1-ին կիսամյակում՝ 28.6%):

Նախկին տարիներին կատարված հաշվետու ժամանակահատվածում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 6-ով (18-ից 12), այդ թվում 3-ով նվազել են քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունները (12-ից 9):

Հանցագործությունների ընդհանուր քանակի նվազման պարագայում նվազել է նաև հանցավորության մակարդակը։ Հաշվետու ժամանակահատվածում 1000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը Ստեփանակերտ քաղաքում կազմել է 1.8 (2017թ.     1-ին կիսամյակում ՝ 2.1)։

Ըստ ծանրության աստիճանի՝ 4 դեպքով նվազել է միջին ծանրության հանցագործությունների քանակը (30-ից 26). ծանր հանցագործությունները աճել են 2-ով (11-ից 13), իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝  1-ով (0-ից 1):

Քրեական հետախուզության գծով հանցագործությունների քանակը նվազել է    10-ով (62-ից 52), իսկ  դրանց տեսակարար կշիռը նվազել է 2.5 %-ով (53 %-ից 50.5 %):

Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման ցուցանիշներին` պետք է նշել, որ քննարկվող ժամանակահատվածում 4.1 %-ով աճել է բացահայտման արդյունավետությունը (94.7%-ից 98.8%), քրեական հետախուզության գծով  հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարելավել է 7.9 %-ով (89.4 %-ից  97.3 %)։ Վարույթում գտնվող քրեական գործերով հանցագործություններից բացահայտվել են 86  դեպք կամ 98.9%՝ 2017թ. նույն ժամանակահատվածի 91 դեպքի կամ 91%-ի համեմատ:

2018թ. 1-ին կիսամյակում 5 անչափահասների կողմից կատարվել է  հանցագործության 5 դեպք՝ 2017թ. նույն ժամանակահատվածի 9 անչափահասի կողմից կատարված 8 հանցագործության համեմատ:

ԱՀ ոստիկանության պետը գոհունակություն հայտնելով արձանագրած ցուցանիշներից մի շարք առանցքային ուղղություններով հստակ հանձնարարականներ տվեց պատասխանատուններին։

Ամենամտահոգիչը նախկին տարիններից չբացահայտված հանցագործություններն են¸ որոնց բացահայտման աշխատանքների ամբողջական վերանայման անհրաժշտություն է առաջացել։ Ոստիկանության պետին մտահոգում է նաև արտաքին ծառայությունների` մասնավորապես տեղամասային և անչափահասների գործերով տեսուչների¸ ինչպես նաև  պարեկապահակետային վաշտի ծառայողական գործունեությունը։

Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պետի տեղակալին հանձնարարելով ակտիվացնել  անձնակազմի մասնագիտական գիտելիքների բարձրացման և կատարողական կարգապահության ուղղությամբ աշխատանքները¸ ոստիկանության գնդապետը հորդոր-պահանջ  ներկայացրեց  ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողներին. 

--- Անհրաժեշտ է էական բեկում մտցնեք հասարակության կողմից ոստիկանի կերպարի ընկալման մեջ` թափանցիկ ոստիկանություն  և վստահելի ոստիկան ունենալու հասարակական պահանջը մենք պետք է ապահովվենք հենց այսօր։ Ձեր բարոյական կերպարը այդ սկզբունքի իրականացման  նախադրյալն է¸ -- եզրափակեց ոստիկանության պետը։