ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.07.2019 15:02
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՝ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Ս.թ. հուլիսի 27-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողը պարզել է, որ նույն օրը, ժամը 15:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Մելիքաշեն գյուղում վիճաբանություն է առաջացել ամուսիններ, նույն շրջանի բնակիչներ՝ 1967թ.ծնված Մ. Բ-ի և 1981թ.ծնված Ո. Բ-ի միջև, որի ընթացքում Մ. Բ-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Ո. Բ-ին։
Վիճաբանությունը հանդարտեցնելու նպատակով միջամտած հարևանությամբ բնակվող՝ 1974թ.ծնված Վ. Ա-ն, նույնպես վիճաբանության մեջ է մտել Ո. Բ-ի հետ և ձեռքով մեկ անգամ հարվածել նրա դեմքին։
Ո. Բ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: