ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.07.2020 11:46
Ընկերուհուն փախցրել է
Հուլիսի 11-ին Հադրութի շրջանի բնակիչ,1968թ.ծնված Հ. Ե.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում իր դստերը՝ 2002թ.ծնված Լ. Ե.-ին փախցրել է նրա ընկեր Ա.Բ.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ հուլիսի 11-ին ժամը 17:00-ի սահմաններում Լ. Ե.-ն և Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1996թ.ծնված Ա. Բ.-ն զբոսնելու պատրվակով դուրս են եկել տնից և մինչ այժմ չեն վերադարձել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: