ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.01.2020 11:12
Էլեկտրասյան պոկվելու հետևանքով վնասվածք է ստացել
Հունվարի 22-ին Ասկերանի շրջանի բուժմիավորումից ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 11:50-ին կատատրավմա ախտորոշմամբ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Դ. Զ.-ն շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Դ. Զ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում Հիլիս գյուղում մետաղյա էլեկտրասյան վրա աշխատելու ժամանակ սյունը հիմքից պոկվելու և ընկնելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: