ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.03.2016 17:59
Էլեկտրասղոց է գողացել
Մարտի 30-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 4ա շենքի N բնակարանի բնակիչ, 1950թ. ծնված Ա. Ն-ն ոստիկանության քաղվարչություն է դիմել այն մասին, որ մարտի 28-ի ժամը 17:00-ից մինչև մարտի 30-ի ժամը 17:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք է գործել Աջափնյակ թաղամասում գտնվող՝ իրեն պատկանող կիսակառույց տուն և գողացել էլեկտրասղոց` պատճառելով 110.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը մարտի 29-ին կատարել է Սարդարյան փողոցի N տան բնակիչ, 1981թ. ծնված Մ. Ա-ն:
Մ. Ա-ն բերման է ենթարկվել ոստիկանության քաղվարչություն:
Գողոնն առգրավված է: