ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.07.2020 10:16
Էլեկտրահարվել է մանկահասակ երեխան
Հուլիսի 10-ին Հադրութի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 16:30-ին էպիլեպսիա էլեկտրահարում ախտորոշումով իրենց մոտ է ընդունվել Հադրութի շրջանի բնակիչ, 2017թ.ծնված Մ. Ա.-ն :
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 15:50-ի սահմաններում, 1984թ.ծնված Մ. Ա.-ին պատկանող առանձնատան 1-ին հարկի միջանցքում, վերջինիս մանկահասակ որդի՝ Մ. Ա.-ն խաղալու ժամանակ չգիտակցելով բռնել է միջանցքով անցնող հոսանքի լարից, ինչի հետևանքով էլեկտրահարվել է և անգիտակից վիճակում տեղափոխվել է շրջանային բուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: