ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.10.2019 11:15
Էլեկտրական սարքի հետ անզգույշ վարվելու հետևանքով վերքեր է ստացել
Հոկտեմբերի 17-ին Մարտունու շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 15:00-ին աջ ձեռնաթաթի 1-ին մատի պատռված կտրած վերքերով, եղունգային ֆալանգի բազմաբեկորային կոտրվածքով, 3-րդ 4-րդ մատերի եղունգային ֆալանգի պոկումով բուժօգնության է դիմել Մարտունու շրջանի բնակիչ, 1967թ. ծնված Լ. Ս.-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Լ. Ս.-ն նշված վնասվածքները ստացել է հոկտեմբերի 17-ին ժամը 09:00-ի սահմաններում, աշխատավայրում՝ խմոր խառնող էլեկտրական սարքի հետ անզգույշ վարվելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: