ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.02.2020 13:05
Էլեկտրական լամպը պայթելու հետևանքով այրվածք է ստացել
Փետրվարի 16-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ դեմքի ձախ ականջի, պարանոցի ձախ դաստակի ջերմային այրվածք 2-րդ աստիճանի ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1991թ.ծնված Գ. Ա.-ն:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Գ. Ա.-ն աշխատանքի վայրում հանքահարստացուցիչ ֆաբրիկայի գնդային աղացի տարան մաքրելու ընթացքում էլեկտրական լամպը պայթել է և առաջացած կրակի բոցից ստացել է վերը նշված վնասվածքները: