ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.04.2019 11:46
ԶՐԿՎԱԾ ԼԻՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ՝ ԿՐԿԻՆ ՎԱՐԵԼ Է ԱՅՆ
Ս.թ.ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է ստացվել ճանապարհային ոստիկանության ծառայողի զեկուցագիրն առ այն, որ Մարտունի քաղաքի բնակիչ, 1997թ.ծնված Խ. Հ-ն 30.10.2018թ-ից ԱՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օր-ի 126-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, ս.թ.ապրիլի 1-ին ժամը 16։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Խաչատրյան փողոցում մեկ տարվա ընթացքում կրկին անգամ վարել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան :
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: