ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.04.2019 11:05
ԶՐԿՎԱԾ ԼԻՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ՝ ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ՎԱՐԵԼ Է ԱՅՆ
Ս.թ.ապրիլի 19-ին ԱՀ ոստիկանության ՃՈ-ից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է ստացվել ճանապարհային ոստիկանության ծառայողի զեկուցագիրն առ այն, որ ս.թ.ապրիլի 9-ին ժամը 08:15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Մկրտչյան փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել է Ասկերանի շրջանի բնակիչ, 1975թ.ծնված Կ. Ա-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, որի ընթացքում պարզվել է, որ Կ. Ա-ն 2018թ. հուլիսի 19-ին զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից մեկ տարվա ընթացքում կրկին անգամ առանց վարորդական իրավունքի վկայականի վարել է այն:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ ոստիկանության քննչական վարչություն ուղարկելու համար: