ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.08.2019 12:21
ԶՐԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ՝ՎԱՐԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ
Ս.թ.օգոստոսի 28-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Մ. Օ-ն ս.թ. հուլիսի 5-ից մեկ տարով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 12:45-ին Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոց փողոցում վարել է իրեն պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ժամկետանց ժամանակավոր համարանիշներով ավտոմեքենան:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը: