ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.09.2020 13:48
Զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ վարել է տրանսպորտային միջոց
Սեպտեմբերի 23-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1985թ.ծնված Վ. Բ.-ն 2020թ. հունիսի 6-ից երկու տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, սեպտեմբերի 20-ին ոչ սթափ վիճակում Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն ուղարկելու համար: