ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.06.2019 12:36
Զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ մեկ տարվա ընթացքում կրկին անգամ անսթափ վիճակում վարել է այն
Ս.թ.հունիսի 21-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ հունիսի 15-ին ժամը 22:55-ի սահմաններում Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում ծառայություն իրականացնելիս երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել է Մարտունի քաղաքի բնակիչ, 1968թ.ծնված Ա. Կ-ի վարած «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան:
Պարզվել է, որ Ա. Կ-ն 2018թ. նոյեմբերի 21-ից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից մեկ տարվա ընթացքում կրկին անգամ անսթափ վիճակում այն վարել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ Ոստիկանության քննչական վարչությունը: