ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.08.2020 11:33
Զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ կրկին վարել է տրանսպորտային միջոց
Օգոստոսի 7-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Մարտունի քաղաքի բնակիչ, 1999թ.ծնված Ա. Պ.-ն փետրվարի 19-ից 2 տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, հուլիսի 7-ին Մարտունի-Ճարտար-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրին անսթափ վիճակում երկու տարվա ընթացքում կրկին անգամ վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին ուղարկելու համար: