ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.08.2019 11:33
ԶՐԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ՝ ԱՆՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ ՎԱՐԵԼ Է ԱՅՆ
Ս.թ.օգոստոսի 12-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ,1970թ.ծնված Կ. Ա-ն ս.թ. ապրիլի 23-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, հունիսի 18-ին ժամը 19:20-ի սահմաններում Հադրութ-Մեխակավան ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրին, անսթափ վիճակում վարել է «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ Քննչական կոմիտե ուղարկելու համար: