ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.08.2020 11:18
Զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ անսթափ կրկին վարել է տրանսպորտային միջոց
Օգոստոսի 5-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Մարտունու շրջանի բնակիչ, 1983թ.ծնված Լ. Ա.-ն 2020թ. հունիսի 15-ից մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, հուլիսի 23-ին Մարտունի-Գիշի ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրին անսթափ վիճակում մեկ տարվա ընթացքում կրկին անգամ վարել է տրանսպորտային միջոց:
Նախապատրաստվում են նյութեր ոստիկանության Մարտունու շրջանային բաժին ուղարկելու համար: