ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2018 12:38
Զինամթերքի հայտնաբերում
Հունվարի 22-ին ժամը 10:10-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1983թ. ծնված Ա.Մ-ն, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հերթապահ մաս հայտնել է այն մասին, որ Ակնա թաղամասի մոտակայքում զինամթերք է հայտնաբերել:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում Ա.Մ-ն նշված վայրում էքսկավատորով աշխատելու ժամանակ հայտնաբերել է ինքնաձիգի 3 պահեստատուփ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի փամփուշտներով, «Ֆ-1» տիպի 2 նռնակ պայթուցիչներով և նռնականետի 1 արկ: