ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.04.2017 12:18
Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում՝ Մարտունու շրջբաժնում
Ապրիլի 14-ին Մարտունի քաղաքի Նժդեհի փողոցի N տան բնակիչ, 1989թ. ծնված Դ. Զ-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է ժանգոտված վիճակում գտնվող «ԱԿՄ» տիպի 1 ինքնաձիգ և 38 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ, իսկ Մաճկալաշեն գյուղում հաշվառված, 1962թ. ծնված Ս. Հ-ի շուրջ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս կամովին հանձնել է 4 հատ ԱԿ-74 տիպի, 1 հատ ԱԿՄ տիպի ինքնաձիգները, ինքնաձիգի 11 պահեստատուփ, տարբեր տիպի 4 նռնակ և տարբեր տրամաչափի 1025 փամփուշտ: