ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.04.2016 17:15
Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում՝ Մարտունու շրջբաժնում
Ապրիլի 28-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Կ. Գ-ի շուրջ տարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ, ինքնաձիգի 1 պահեստատուփ և 5,45 մմ. տրամաչափի 20 փամփուշտ:
*****
Ապրիլի 28-ին Մարտունի քաղաքի Մարտիրոսյան փողոցի N բնակիչ, 1989թ. ծնված Վ. Ա-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է 1 հատ օդաճնշիչ հրացան` ձևափոխած 5.6 մմ. տրամաչափի, տարբեր տիպի 5 նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 2 պահեստատուփ և տարբեր տրամաչափի 136 փամփուշտ: