ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.11.2018 11:48
Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում
Ս.թ.նոյեմբերի 5-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1961թ.ծնված Մ. Մ-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է «ԱԿՄՍ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 7 պահեստատուփ և 181 փամփուշտ, որոնք ըստ նրա գտել է Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի վարչական տարածքի անտառից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:
Ս.թ.նոյեմբերի 5-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1948թ.ծնված Վ. Թ-ն ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին կամովին հանձնել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: