ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.02.2018 12:56
Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում
Փետրվարի 9-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1995թ. ծնված Ս.Ա-ն, ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է մեկ միավոր «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և 70 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ, որոնք հայտնաբերել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղի «Սարու թալա» կոչվող տեղամասից:
* * *
Փետրվարի 9-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1976թ. ծնված Է.Օ-ն, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս կամովին հանձնել է 1 միավոր առանց համարի օդաճնշիչ հրացան` ձևափոխած 5,6 մմ տրամաչափի, «Ֆ-1» տիպի 4 նռնակ՝ պայթուցիչներով, 3 հատ պայթուցիչ և տարբեր տրամաչափի 122 փամփուշտ:
* * *
Փետրվարի 9-ին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակիչ` 1951թ. ծնված Գ.Ա-ն, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին կամովին հանձնել է անընթեռնելի համարներով, ժանգոտված վիճակում գտնվող մեկ միավոր ПКТ տիպի գնդացիր, 225 հատ 7.62 տրամաչափի փամփուշտ, 2 հատ ինքնաձիգի պահեստատուփ և «Ֆ-1» տիպի 2 նռնակ: