ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.11.2016 17:21
Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում
Նոյեմբերի 15-ին Ստեփանակերտ քաղաքի Զորգե փողոցի N տան բնակիչ, 1980թ. ծնված Ա. Ա-ն ոստիկանության քաղվարչությունում կամովին հանձնել է մեկ հատ «Մոսսին» տիպի ակոսափող, մեկփողանի 7.62մմ տրամաչափի հրացան, մեկ հատ սպորտային օդաճնշիչ մեկփողանի ակոսափող հրացան, 3 հատ Ֆ-1 տիպի նռնակ՝ իր պայթուցիչներով, 200 գրամ ընդհանուր քաշով 4 հատ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, 20 մետր երկարությամբ պայթուցիչի լար, տարբեր տեսակի 16 հատ պահեստատուփ, մեկ սվին դանակ՝ առանց բռնակի և տարբեր տրամաչափի 1345 փամփուշտ:
*****
Նոյեմբերի 15-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի 7-րդ թաղամասի թիվ 19 շենքի N բնակարանի բնակիչ, 1985թ. ծնված Է. Խ-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է 2 հատ ինքնաշեն նռնակներ, 2 հատ ինքնաձիգի պահեստատուփ և տարբեր տրամաչափի 88 փամփուշտ: