ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.06.2018 12:35
Զենքի և ռազմամթերք կամովին հանձնում
Հունիսի 25-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1989թ. ծնված Խ.Շ-ն ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 2 սվին դանակ, 2 գոտեպայուսակ, 2 փամփուշտի համար նախատեսված սանր, «Ֆ-1» 3 և «ՌԳԴ» 1 տիպի նռնակներ, նռնակի 2 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 573 փամփուշտ:
* * *
Հունիսի 25-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ 1973թ. ծնված Ա.Շ-ն, ոստիկանության Մարտունու շրջանային բաժին կամովին հանձնել է 20 տրամաչափի հրացան՝ ձևափոխված 5.6 մմ-ի, 1 հատ տրոտիլ տեսակի պայթուցիկ, ինքնաձիգի 2 պահեստատուփ և 7.62 մմ տրամաչափի 80 հատ փամփուշտ: