ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.02.2016 15:46
Զենքի և զինամթերքի հայտնաբերում
Փետրվարի 3-ին ԼՂՀ ոստիկանության ՔՀՎ և ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ստեփանակերտ քաղաքի Մարտունու փողոցի թիվ 25 շենքի N բնակարանի բնակիչ, 1946թ. ծնված Տ. Մ-ի բնակարանում հայտնաբերվել է վերջինիս պատկանող 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի 1 հրացան, 16 տրամաչափի կարճեցված փողով 1 հրացան, 16 տրամաչափի երկփողանի 2 հրացան, 1 հատ կռփազենք (կաստետ) ու 5.6մմ տրամաչափի 50 փամփուշտ: