ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.01.2019 12:15
ԶԵՆՔԻ, ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄ
Ս.թ. հունվարի 10-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1982թ.ծնված Ա. Ա-ն ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ միավոր «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 10 հատ փամփուշտ և 1 հատ «ՌԳԴ-5» տիպի նռնակ, որը ըստ նրա գտել է 2018թ. նոյեմբեր ամսում, Ասկերանի շրջանի Ակնա թաղամասի Տիգրանակերտի տարածքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: