ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.06.2019 11:58
ԶԵՆՔ,ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄ
Ս.թ.հունիսի 18-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1969թ.ծնված Կ. Հ-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է «ՏՕԶ» տիպի հրացան, որը ըստ նրա նույն օրը գտել է Դահրավ գյուղում իր հանգուցյալ հորը պատկանող առանձնատանը՝ մաքրության աշխատանքներ կատարելու ժամանակ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:
Ս.թ.հունիսի 18-ին Մարտունու շրջանի բնակիչ, 1961թ.ծնված Գ. Մ-ն ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: