ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.06.2016 16:25
Զենք-ռազմամթերք՝ կամովին
Հունիսի 1-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Մ. Գ-ի շուրջ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է 1 միավոր ԱԿՄ տիպի 7,62մմ տրամաչափի, ժանգոտված 1 ինքնաձիգ և «Կարաբին» տիպի 1 հրացան:
****
Հունիսի 2-ին Ստեփանակերտ քաղաքի Պ. Սևակի փողոցի N տան բնակիչ, 1949թ. ծնված Ս. Դ-ն ոստիկանության քաղվարչությունում կամովին հանձնել է «ԱԿՄ» տիպի 1 ինքնաձիգ, 5,45մմ տրամաչափի 90 փամփուշտ և ինքնաձիգի 3 պահեստատուփ:
****
Հունիսի 2-ին Քաշաթաղի շրջանի Հոչանց գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Հ. Զ-ի շուրջ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է 1 ատրճանակ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ` առանց պայթուցիչի և տարբեր տրամաչափի ինքնաձիգի 17 փամփուշտ: