ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.09.2015 15:31
Զենք-զինամթերքի և թմրանյութի հայտնաբերում
Սեպտեմբերի 3-ին Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչ, 1986թ. ծնված Մ. Ն-ին պատկանող երկհարկանի ավտոտնակի ներքնահարկում հայտնաբերվել է վերջինիս կողմից ապօրինի պահվող ինքնաձիգի 1 պահեստատուփ և 7,62 մմ տրամաչափի 227 փամփուշտ:
****
Սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1976թ. ծնված Ժ. Ա-ի տան զննությամբ հայտնաբերվել է վերջինիս պատկանող 4 հատ զինվորական դանակ, 1.42 գրամ սպեցիֆիկ հոտով կանեփանման բույսի զանգված և նրա քրոջը պատկանող «Բերետտա» տիպի օդաճնշիչ 1 ատրճանակ:
Ժ. Ա-ն բերման է ենթարկվել ոստիկանության քաղաքային վարչություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: