ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.03.2015 15:14
Զենք-զինամթերքի հայտնաբերում և հանձնում
Մարտի 25-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 10 շենքի N բնակարանի բնակիչ, 1942թ. ծնված Է. Բ-ի բնակարանում հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր 1 ատրճանակ, «Ֆ-1» և «ՌԳԴ» տիպի մեկական նռնակ, մեկ պայթուցիչ և «ՏՕԶ» տիպի հրացանի փակաղակ:
****
Մարտի 25-ին Մարտունի շրջանի Խնուշինակ գյուղի բնակիչ, 1973թ. ծնված Ա. Մ-ի տան կից անասնագոմի տանիքի տակ հայտնաբերվել է 5 հատ «Ֆ-1» տիպի առանց պայթուցիչի նռնակ, ինքնաձիգի 10 պահեստատուփ, տարբեր տրամաչափի 461 փամփուշտ և ինքնաձիգի պահեստատուփ լիցքավորելու 3 սարք:
****
Մարտի 25-ին Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Ա. Հ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է «ՏՕԶ-8» տիպի 1 հրացան: