ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.10.2019 10:56
Զենք, զինամթերքի կամավոր հանձնում
Հոկտեմբերի 29-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1954թ.ծնված Ա. Ա.-ն ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին կամովին հանձնել է 3 հատ 200 գրամանոց «տրոտիլ» տիպի պայթուցիչ, «Ֆ-1» տիպի 11 նռնակ, նռնակի 3 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ, ինքնաձիգի 1 պահեստատուփ և տարբեր տրամաչափի 141 փամփուշտ, որոնք նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում գտել է Կիչան գյուղի վարչական տարածքի «Ծովատեղ» կոչվող տեղամասից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: