ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.09.2019 12:34
Զենք, զինամթերքի կամավոր հանձնում
Սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1965թ.ծնված Ա. Ա-ն ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն կամովին հանձնել է մեկ պահատուփ, ինքնաձիգի պահեստատուփ, գոտեպայուսակ և 90 հատ փամփուշտ, որոնք նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում գտել է մայրաքաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկում գտնվող իրեն պատկանող լուսանկարահանման սրահում մաքրություն կատարելու ժամանակ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
Սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1989թ.ծնված Ա. Գ.-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է մեկ միավոր հրացան, որը գտել է Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքի վարչական տարածքի «Բաբաշլար» կոչվող տարածքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: