ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.04.2019 11:23
ԶԵՆՔ, ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄ
Ս.թ.ապրիլի 10-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1986թ.ծնված Ի. Ֆ-ն ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն կամովին հանձնել է մեկ միավոր երկփողանի որսորդական ողորկափող հրացան, «Ֆ -1» տիպի 2 նռնակ՝ 5 հատ պայթուցիչով, և «Մ-75» տիպի 1 նռնակ՝ իր պայթուցիչով, որոնք ըստ նրա գտել է Ասկերանի շրջանի Ակնա կոչվող տեղանքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: