ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.05.2014 12:51
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են
Մայիսի 6-ին Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Գ. Ս-ն ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն կամովին հանձնել է «ՊՄՆ-2» տիպի 3 հակահետևակային ական, «ՌԳԴ» տիպի 1 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, 1 հատ 400 գրամանոց տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, ինքնաշեն 1 նռնակ, լուսարձակող 1 սարք և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 2 փող: