ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.05.2014 17:01
Զենք-զինամթերք` ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ
Մայիսի 26-ին ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի ծառայողների կողմից տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում Վերին Հոռաթաղ գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Կ. Ա-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է 7.62 մմ տրամաչափի ինքնաշեն 1 հրացան:
***
Մայիսի 26-ին ոստիկանության Շուշիի շրջբաժնի ծառայողների կողմից տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում Քարին տակ գյուղի բնակիչ, 1969թ. ծնված Ն. Վ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է «ԱԿՄ» տիպի 1 ինքնաձիգ, ինքնաձիգի 3 պահեստատուփ և 7.62 մմ տրամաչափի 64 փամփուշտ: