ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.05.2017 15:41
Զարդատուփից` մատանի, դրամապանակից` գումար
Մայիսի 2-ին Ստեփանակերտ քաղաքի Արզանյան փողոցի N տան բնակիչ` 1996թ. ծնված Ն. Ս-ն ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն է դիմել այն մասին, որ ս.թ. ապրիլի 30-ի ժամը 18:00-ից մինչև մայիսի 2-ի ժամը 15:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը չպարզված հանգամանքներում մուտք է գործել իրենց բնակարան և ննջասենյակի պահարանի մեջ գտնվող զարդատուփից գողացել ոսկյա 4 մատանի, իսկ դրամապանակից` 6.000 դրամ: