ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.05.2020 18:12
Երթևեկությունը 6 ժամով կդադարեցվի
Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ վաղը՝ մայիսի 23-ին, ժամը 9:00-15:00 մայրաքաղաքի Պարսեղով փողոցից դեպի Թումանյան փողոցը՝ մինչև Արցախ թաղամասի խաչմերուկն ընկած ավտոճանապարհին երթևեկությունը կդադարեցվի:
Նշված հատվածի հետիոտնային անցման վրա իրականացվելու է արհեստական անհարթության կառուցման աշխատանքներ. այդ աշխատանքները Ստեփանակերտ քաղաքում շարունակական կլինեն:
Կառուցման աշխատանքներն ավարտվելուց հետո արհեստական անհարթությունները կկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշաններով:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել` 047-94-02-17 հեռախոսահամարին: