ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.07.2018 12:09
Եվս մեկ Ֆագոտ և ռազմամթերք
Հուլիսի 18-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1993թ. ծնված Թ.Վ-ն, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն կամովին հանձնել է 1 միավոր «Ֆագոտ» տիպի հակատանկային համալիր, որը նույն օրը ժամը 08:30-ի սահմաններում գտել է Մարտակերտի շրջանի «Շուրաբադ» կոչվող տեղամասից:
* * *
Հուլիսի 18-ին Ասկերանի շրջանի Պատարա գյուղի բնակիչ 1974թ. ծնված Ն. Խ-ն, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին կամովին հանձնել է «Ֆ-1» տիպի մեկ նռնակ, 5 հատ պահեստատուփ և տարբեր տրամաչափի 346 փամփուշտ, որոնք հայտնաբերել է 1993թ. ձմռանը Փառուխ գյուղի վարչական տարածքի «Քարագլուխ» կոչվող տեղանքից: