ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.10.2019 10:02
Դպրոցում ազդանշանային հրթիռ է արձակել
Հոկտեմբերի 4-ին ժամը 09:10-ի սահմաններում մայրաքաղաքի Ստարովոյտովա փողոցի թիվ 1/3 հասցեում տեղակայված Ա. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2005թ.ծնված Ա. Ա.-ն դպրոցում՝ քիմիայի դասաժամին արձակել է իր մոտ գտնվող ազդանշանային հրթիռը:
Նշանակվել է փորձաքննություն։
Դեպքի հանգամանքները պարզելու ուղությամբ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից իրականացվում են ստուգումներ։