ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.11.2019 12:01
Դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել
Նոյեմբերի 24-ին ժամը 23:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1995թ. ծնված Յ. Գ.-ն վարելով իրեն պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, Վաղուհաս գյուղի գյուղամիջում` արգելակման համակարգի անսարքության պատճառով կորցնելով մեքենայի ղեկակառավարումը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: