ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.02.2018 14:17
Դիտավորությամբ վնասել է ուրիշի գույքը
Փետրվարի 4-ին Մարտունի քաղաքի ՀՓՄ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ անհայտ անձը մտել է Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված տեխսպասարկման կետի տարածք և վնասում է գույքը:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 05:15-ի սահմաններում նույն քաղաքի բնակիչ` 1998թ. ծնված Ս.Ա-ն, մտնելով նույն քաղաքի բնակիչ` 1974թ. ծնված Ս.Հ-ին պատկանող տեխսպասարկման կետի տարածք, վնասել է շենքի եվրոպատուհանի փեղկի երկու ապակիները և բակում առկա եղեգնից պատրաստված ծածկոցը: