ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.08.2020 12:25
Դիակ է հայտնաբերվել
Օգոստոսի 17-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1983թ.ծնված Հ. Պ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ Վաղուհաս գյուղի վարչական տարածքի «Հաչա հղեց» կոչվող տեղամասում հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի բնակիչ, 1956թ.ծնված Վ. Հ.-ի դին։
Ստուգմամբ պարզվել է, որ օգոստոսի 16-ին ժամը 19:00-ի սահմաններում, Վ. Հ.-ն անասուններին փնտրելու նպատակով տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Օգոստոսի 17-ին ժամը 07։00-ի սահմաններում նշված տեղամասում հայտնաբերվել է Վ.Հ.-ի դիակը։
Զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: